Ուշադրությու՛ն. դիմորդների համար

Աշխարհում տիրող իրավիճակը փոխել է մեր կենսակերպը, այսօրվա օրը նախորդներին նման չէ: Դժվարությունները հաղթահարելու միակ տարբերակը մեր գործողությունները իրավիճակին համապատասխանեցնելն է:

Մեր երկրում պետական և ոչ պետական հիմնարկներն  ու կազմակերպությունները, մասնավոր սեկտորը ստիպված եղան փոխել իրենց գործառույթները, պարտավորությունները, ռազմավարությունը: Կրթության ոլորտն առաջինն էր , որտեղ օր առաջ ձեռնարկվեցին քայլեր. Հայաստանում կրթական պրոցեսը չընդհատելու համար կազմակերպվեց առցանց ուսուցում:

Ինչ փոփոխություններ են սպասվում այս տարի պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում: Կառավարության այսօրվա նիստում ամփոփվել են սպասվող փոփոխությունները:Առաջին անգամ դիմորդին հնարավորություն է ընձեռվում  ընդունելության հայտը ներկայացնել առցանց՝ մայիսի 25-ից հունիսի 15-ը, իսկ դիմորդը ԲՈՒՀ ընդունվելու համար քննություն կհանձնի  հուլիսի առաջին տասնօրյակում:

Այս տարի դիմորդները կհանձնեն մեկ քննություն, նախկինում նախատեսված երկու կամ երեք քննությունների փոխարեն: Այս կամ այն մասնագիտության համար հանձնվող քննությունը ընտրվել է ԲՈՒՀ-երի հետ քննարկման արդյունքում: Բուհ դիմելու հնարավորություն կունենան զորակոչիկները և զորացրվող զինծառայողները: Վերոնշյալից պարզ է դառնում, որ այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդը պետք է հետևի այլ՝ նոր ընթացակարգի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!