«Ուշադիր նայեք այս տղամարդկանց, շատ ուշադիր նայեք․․․»․ ովքե՞ր են մասնակցել Սերժ Սարգսյանի մայրիկի հրաժեշտի արարողությանը

Արցախի մայրաքաղաքում տեղի է ունեցել Նորա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը, որին հանգուցյալի հարազատներից բացի մասնակցել են բազմաթիվ այլ քաղաքացիներ, Ռ․ Քոչարյանը, Բ․ Սահակյանը։

Տեղադրելով այսօրվա հրաժեշտի արարողությունից մի կադր՝ Մարգարիտ Եսայանը գրում է․ «Ուշադիր նայեք այս տղամարդկանց, շատ ուշադիր նայեք Արցախ ազատագրած, զարգացրած եւ պահպանած այս տղերքին։ Երկուսը Արցախի հերոս են։

Ու հիմա նրանք գնացել են վերջին հրաժեշտը տալու իրենց Այային, իրենց ընկեր Սերժի մայրիկին։ Ու կանգնած են գլխիկոր, տխուր։ Բայց նայեք նրանց համառ հաստատակամությանը, զգացեք արցախցու անկոտրում ՈԳԻՆ, ԿՈՂԸ, եւ կտեսնեք, այս տղերքը իրենց կռիվը կրկին կկռվեն եւ թուրքից կազատեն Արցախն ու մայր Հայաստանը։

Ես այնտեղ չեմ եղել, բայց, համոզված եմ, հիմա իրենք երդվում են, ամեն մեկը իր մտքում, իր հոգու առաջ, Այային հրաժեշտ տալիս խոստանում են, կրկին ազատագրել Արցախը։ Ու կանեն, եթե այսպես կողք-կողքի լինեն նաեւ հանուն Հայաստանի եւ ընդդեմ թշնամու»։

Понравилась статья? Поделиться с друзьями: