Հասմիկ Արզումանյանի զոհվելու լուրը պատերազմի հենց հաջորդ օրը տարածվեց՝ ափսոսանքի ու հուզմունքի մեծ ալիք բարձրացնելով։ Հասմիկը շատ պատահական էր մտել զինծառայության ոլորտ, սակայն զարմանալի սիրով ու նվիրական կերպով է շարունակել զինծառայությունը։
Կրտսեր սերժանը երեսունհիգամյա կին էր։ Նա ունի աղջիկ, ով տասնհինգ տարեկան է և արտաքնապես ու մտածելակերպով նկատելիորեն նմանվում է մայրիկին։ Նրա աղջիկը ցանկանում է շարունակել մայրիկի առաքելությունը։ Հասմիկի մայրիկը՝ Նունեն, հիշում է, թե դուստրն ինչ նվիրականորեն էր մոտենում իր ծառայությանը։
Երբ մայրը խորհուրդ է տվել հեռանալ ոլորտից, քանի որ Հասմիկը նրան հետ զրույցի ժամանակ խոսել էր հավանական պատերազմի մասին, Հասմիկը մերժել էր մայրիկի խորհուրդը՝ ասելով, որ պատրաստվում է միշտ ծառայել հայրենիքին։
Նունե Արզումանյանը հիշում է, թե Հասմիկն ինչ սիրով ընդունեց Կապան տեղափոխվելու զինծառայության առաջարկը։ Նա մորը ասել էր, որ տեղի կլիմայական պայմաններն իրեն շատ հարմար են։ Նա վերջին ժամանակահատվածում դստեր հետ Կապանում էր ապրում։