Դիամկենրի մշտական առկա լինելու պարտադրանքն արդեն շաբաթներ է, ինչ մասնագտեներն ու ղեկավար մարմինները պահանջում և հորդորում են: Ոմանք սոցիալական հարթակներում դիմակ կրելու յուրօրինակ քարոզչություն են սկսել՝ փորձելով ազդել մարդկանց ենթագիտակցության վրա և նպաստել ավելի շատ դիմակ կրելու գործընթացին:
Մասնագիտական վերջին ցուցումների համաձայն այս պահին վիրուսից խուսափելու առավել արդյունավետ և ճիշտ տարբերակը դիմակի, ձեռնոցի և ֆիզիկական հեռավորության ոսկե կանոնն է:
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Դավթյանը մի ուշագրավ և միևնույն ժամանակ զվարճալի հոլովակ է տեղադրել իր էջում, որտեղ ցուցադրում է ինքնաշեն դիմակը: Այս դիմակը յուրահատուկ է նրանով, որ կարելի է նաև կրել ուտելիս:
Եթե կառավարության որոշմամբ սահմանվում է դիմակը միայն ուտելիս հանել, ապա Դավիթն իր մտահղացմամբ շրջանցել է նաև այս ցուցումը՝ դիմակը կրելով նույնիսկ ուտելու ժամանակ:
Իրականում բավականին զվարճալի այսօրինակ տեսանյութերը պարզապես մարդկանց տրամադրությունը բարձրացնելու եղանակ է: Նույնիսկ վիրուսի առկայությունը չի խանգարում մարդկանց մի փոքր զվարճանալ:
Опубликовано David Davtyan Пятница, 29 мая 2020 г.