Հայտնի հաղորդավարներ Վահե Խաչատրյանը և Արմինե Ճաղարյանը որոշել են ընտանիք կազմել՝ կազմակերպելով աննախադեպ հարսանեկան և ամուսնական մեղրամսի արարողություններ։
Արմինեն ու Վահեն նախապես որոշել են հարսանեկան արարողությունը կազմակերպել ամռանը, բայց քանի որ նրան տան վերանորոգման աշխատանքները ձգձգվել են։
Նրանք ցանկացել են ամուսնությունից հետո միանգամից իրենց տանն ապրել, ուստի որոշել են հարսանիքը հետաձգել մի քանի ամսով։
Զույգի զագսի արարողությունը կազմակերպվել է խիստ անսովոր միջավայրում՝ ֆուտբոլի դաշտում։ Ֆուտբոլի դաշտն ընտրել են, քանի որ հաշվի են առել Վահեի մասնագիտական կապը ֆուբոլային ոլորտի հետ։
Արմինեն երկու հարսանեկան զգեստ է փոխել արարողության ժամանակ։ Շատ թեթև, ժամանցային միջավայրում կազմակերպված հարսանեկան արարողությունից հետո զույգը մեկնել է մեղրամսի։
Մեղրամսի համար նարնք Զանզիբարն են ընտրել։ Ընտրությունը Զանզիբարի վրա է կանգ առել, քանի որ համավարակով պայմանավորված միայն Մալդիվների և Զանզիբարի ուղղություններն են հասանելի եղել։