Ռուս քաղաքական վերլուծաբաններից Ալեքսանդր Նիկոլաևիչը ռուսական հեռուստածրագրերից մեկի շրջանակներում իր վրդովմունքն է հայտնել Թուրքիայի ռուսական ղեկավարության վարած քաղաքականության առիթով։
Նա մասնավորապես նշել է, որ ադրբեջանահայկական ընդհարման ժամանակ Ռուսաստանը պարտավոր էր նկատելի և էական օգնություն ցույց տալ իր ռազմավարական դաշնակից հայկական կողմին՝ հաշվի առնելով Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին։ Մինչդեռ ռուսական կողմը անհարկի զսպվածություն ցուցաբերեց այդ հարցում, ինչի պատճառով էլ ըստ վերլուծաբանի ռուսական դիրքերը որոշ չափով թուլացան, իսկ թուրքականը՝ հակառակը, մեծացան։
Նա գտնում է, որ իրենց վարած վաղեմի քաղաքականության արդյունքում է նաև, որ Արարարտը գտնվում է թուրքական հողում։ Նիկոլաևիչն իր խոսքը եզրափակում է հստակ դիրքորոշմամբ՝ հայտարարելով, որ երբեք նույնիսկ հանգստյան համար իր արձակուրդը Թուրքիայում չի անցկացնի։
Ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան, Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Նիկոլաևիչի քննադատական խոսքն ամբողջությամբ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։