Այսօր հերթական ուրախալի ու մխիթարիչ լուրն է հայտնի դարձել, այն է՝ գերիների նոր խմբի վերադարձը։ Քիչ առաջ հինգ հայ տղաների փոխադրող ինքնաթիռը Բաքվից Երևան հասավ։ Այն իջել է Էրեբունու օդակայանում։
Հայտնի է նաև, որ վերադարձող հինգ տղաների մեջ են մտնում Մելս Ամբարդյանը, Ռաֆիկ Կարապետյանը, Ժորա Մանուկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Հովսեփ Մանուկյանը։ Այս տղաներից երկուսն այն պահեստազորայիններն են, ովքեր եղել են Խծաբերդում ու գերեվարվել են այնտեղ։
Օդակայանի ու զինվորական հիվանդանոցի մոտակայքում լուրն իմանալուց հետո բազմաթիվ մարդիկ են հավաքվել։ Առհասարակ, այսօրինակ լուրն այնքան սպասված է, որ մշտապես մեծ ոգևորությամբ է ընդունվում։
Ուշագրավ է նաև այն փաստը, որ Մելսին, Սեդրակին և Ռաֆիկին ադրբեջանական դատարանը վեցամյա ազատազրկման որոշում էր կայացրել ու դատապարտել խստագույն ռեժիմով բանտարկության։
Այսպիսով, վերջին շրջանում ադրբեջանական տարածից Հայաստանին է վերադարձվել շուրջ հարյուր ութ քաղաքացի։