Ուշագրավ․ Ադրբեջանցիները չեն ներկայացել հայ բռնցքամարտիկների հետ մենամարտերին

Ներկայումս Ուկրաինայում ընթանում են միջազգային մրցաշար, որը կրում է Մանգերայի անունը։ Հայկական կողմը ներկայացնելու համար Ուկրաինա է մեկնել հինգ մարզիկ։ Մարզիկներից մեկը յոթանասունհինգ կիլոգրամ քաշում ներկայացող Արման Դարչինյանն է։

Նա կարողացել է վստահաբար հաղթել Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրոյեվին։ Հաղթանակ են տարել նաև ութսունմեկ կիլոգրամ քաշում ներկայացող մարզիկ Համբարձում Հակոբյանը, ինչպես նաև Ռաֆայել Հովհաննիսյանը։

Նրանք ևս հաղթել են Ուկրաինան ներկայացնող մարզիկներին՝ Սերգեյ Սնիթյուկին և Իլիա Միլնիչյուկին։ Ժորժիկ Մարությանն ու Հրայր Շահվերդյանը ևս հաղթանակներ են գրանցել, ինչի արդյունքում պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ։

Սակայն վերջին պահին պարզվել է, որ ադրբեջանական կողմը ներկայացնող մարզիկներն այդպես էլ չեն մասնակցել մրցմանը նշված ժամանակին։ Նրանցից Ժորժիկը ներկայացրել է հիսունյոթ կիլոգրամ քաշային կարգը։

Հրայրը ներկայացրել է վաթսուներեք կիլոգրամ քաշային կարգը։ Ըստ այդմ, որոշում է կայացվել հաղթանակը շնորհել հայ մարզիկներին՝ առանց մենամարտի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!