«Ունեմ էդպիսի կարոտ, որն ինձ երբեք չի լքում․․․ աղջիկս․․․»․ Ջուլիետա Ստեփանյանի ուշագրավ զրույցը․ տեսանյութ

Սիրված դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանը պատասխանել է Արեգ TV-ի բլից հարցերին և ուշագրավ պատասխաններ հնչեցրել։

Դերասանուհին  օրը սկսում է ժամը 9-ին՝ աղոթքով, ապա հավելում է, որ ատում է սուտը, վախենում է պատերազմից, իսկ չկատարված երազանքի մասին ցանկացավ լռել։ Դերասանուհու համար իր հերոսը ամուսինն է։ Տղամարդու արատաքինի մեջ գնահատում  է աչքերը։

Ջուլիետայի կյանքում առաջնայինը սերն է։ Ոսկե ձկնիկից կխնդրեր, որ հեքիաթում ապրեր, երեխաներն ապրեն մինչև խոր ծերություն, իսկ երրորդ ցանկությունն է՝ Հայստանը երջանիկ տեսնել։ Մարդու մեջ դերասանուհին կարևորում է ազնվությունը։

Նրան կարող են խոցել միայն վիրավորելով։ «Երբ ես վիրավորվում եմ, վախենում եմ դիմացինիս՝ վիրավորողի համար․ Աստված նրան պատժում է»,- նշել է դերասանուհին։ Իսկ սրտի և ուղեղի միջև ընտրություն չկարողացավ կատարել՝ շեշտելով, որ դրանք առանձնացնել հնարավոր չէ։

«Ունեմ էդպիսի կարոտ, որն ինձ երբեք չի լքում․․․ աղջիկս․․․», -հուզմունքն աչքերում ասաց դերասանուհին։ Այս և այլ թեմաների վերաբերյալ հետաքրքրական զրույցը դիտեք ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: