Բան են գտել համեմատելու։
Ում ասես, ով ասես՝ կարող է երգ ու ոտանավոր նվիրել մեկը մեկից ծիծաղելի։ Կարդում ենք կամ չենք կարդում, լսում ենք կամ չենք լսում, ծիծաղում ենք մի կուշտ՝ անցնում-գնում է։
Նիկոլին էլ են նվիրել։ Այո, ծիծաղելի են, ցածրաճաշակ են, բայց ինչ-որ տեղ բացատրելի են էս կարգի «ժողովրդական պոռթկումները»՝ հատկապես իշխանափոխության առաջին շրջանում։ Մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է ռոբասերժական բանդայից պրծնել ու մեկ էլ տեսան՝ պրծել են, ու դրա համար շնորհակալ էին Նիկոլին։ Ու զարմանալի չի, որ գովերգողներ էլ եղան իրենց գրագիտության ու «տաղանդի» չափով։
Ի՞նչն եք համեմատում ինչի հետ, եւ ու՞մ եք համեմատում՝ ում հետ։ Քսան տարի շարունակ երկիրը թալանած, անմեղ մարդկանց արյուն թափած, հատորներով հանցանքներ գործած ավազակապետության պախանին աստվածացնողները շատերի (ո՛չ իմ) սիրելի երգչիստն ու պոՎետն են։ Հեռուստաալիքների աստղեր են, ամենեւին էլ պատահական մարդիկ չեն։
Էսքանից հետո բնական չե՞ն նողկանքով լի արձագանքները։
Շատ բնական են։
Նույնիսկ շատ ավելի մեղմ են, քան պե՛տք է լինեին։
Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան էջի գրառում։