Ուղևորները չսպասելով ավտոբուսի կամրջակի բացվելուն՝ հաշմանդամի սայլակը ներս տարան․ սա պետք է տեսնել0

Շատերս ենք լսել, որ Երևանը սիրո քաղաք է։ Հենց այսպես էլ երգում է սիրո քաղաքի սիրո երգիչը՝ Հայկոն։ Երևանում սիրում են, կարեկցում և բարին կամենում, ցանկանում օգնության ձեռք մեկնել։

Երևի լավ է հավատալ այն պնդմանը, որ մեր քաղաքացիները իրենց բարությամբ և կարեկցանքով կարող են ծածկել չկամությունը և նախանձությունը։

Թերևս այսպես է ստիպում մտածել ստորև բերված տեսանյութը։ Տեսանյութում մարդիկ՝ մեր կողքին ապրող ու արարարող, իրենց արարքով ապացուցում են, որ դիմացինի համար կարեկցանքը, բարությունը, օգնությունը կա ու դեռ կլինի, կշարունակի ապրել մեր կողքին և սովորեցնել լինել ավելի լավը և չապրել միայն մեզ համար, այլ մի փոքր էլ դիմացինի։

Ստորև բերված տեսանյութը նկարահանվել է Կոմիտասի կանգառներից մեկում, որտեղ ուղևորները չսպասելով ավտոբուսի կամրջակի բացվելուն՝ օգնում են հաշմանդամ կնոջը և սայլակով հանդերձ նրան բարձրացնում են ավտոբուս։

Հուզիչ և չափազանց բարի տեսանյութ, որն արժի դիտել։

Понравилась статья? Поделиться с друзьями: