Երեք տղամարդ ծեծի են ենթարկել Vietjet Air ավիաընկերության բորտուղեկցորդուհուն՝ նրանց հետ լուսանկարվել հրաժարվելու համար և բանտում են հայտնվել։
Միջադեպը տեղի է ունեցել Վիետնամի Տհո Սուան օդանավակայանում։ Բյուջետային ավիաընկերության բորտուղեկցորդուհի Լե Տհի Ջիանգը հրաժարվել է լուսանկարվել Լե Վան Նհիի, Լե Տրունգ Դունգի և Ֆամ Հուու Անի հետ։ Այդ պատճառով նրանք աշխատակցուհու վրա են հարձակվել։
Զբոսաշրջիկներից մեկը հրել է բորտուղեկցորդուհուն, և վերջինը հատակին է ընկել։ Հետո երկրորդ ուղևորը հետապնդում է մյուս բորտուղեկցորդուհուն, իսկ հետո սկսում ծեծի ենթարկել անվտանգության աշխատակիցներին։
Արդյունքում երեք տղամարդկանց, որոնք հարբած վիճակում են եղել, ձերբակալել են և ոստիկանական տեղամաս տեղափոխել, որտեղ նրանց հասարակական կարգը խախտելու մեղադրանք է առաջադրվել։
Հետաքննությունից հետո երեքն էլ կալանավորվել են։ Լե Վան Նհին կալանավորվել է երեք տարով, Լե Տրունգ Դունգը՝ երկու տարի, տասն ամսով, Ֆամ Հուու Անը՝ մեկ տարի և ինը ամսով։
Օդանավակայանի աշխատակիցներին տուգանել են միջադեպի ժամանակ անգործության մատնվելու համար։
Հիշեցնենք, որ հունիսին ուղևորը ծեծի է ենթարկել ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս միջազգային օդանավակայանում։ Տղամարդու դրդապատճառները դեռ հայտնի չեն։