«Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը․․․»․ ահա թե ինչ դրվագներ է հիշել Կարեն Քոչարյանը ոչ վաղ անցյալից

Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահը հրաժարական է տվել։ Այն անակնկալ էր, որը իրար խառնեց հայ հասարակությանը։

Համացանցն ուղղակի եռում էր այս լուրից։ Բոլորը քննարկում և իրենց կարծիքն էին հայտնում օրվա ամենագլխավոր լուրի վերաբերյալ։

Կարեն Քոչարյանը նույնպես գրառմամբ հանդես եկավ և հիշեցրեց հանրությանը, թե քսանհինգ տարի առաջ հենց այս օրերին ինչ իրադարձություններ էին տեղի ունենում, որոնք այսօր համընկում են։ Նա նշել է, որ «որպես հին մարդ» հիշել է ոչ վաղ անցյալում կատարված որոշակի դրվագներ։

Քոչարյանը մասնավորապես գրել է․ «Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին վարչապետ Արմեն Սարգսյանը Լոնդոնից հրապարակեց իր հրաժարականի տեքստը: Դրանից մի քանի օր հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը:

Եվս տարի 1 անց հրաժարական տվեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Ոչ մի նամյոկ չեմ տալիս… պարզապես որպես հին մարդ վերհիշեցի մեր ոչ վաղ անցյալի պատմությունը: Հ.Գ. Սահմանադրական փոփոխությունների ստարտը տրված է…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: