Ծովինար Մարտիրոսյանը համացանցային իր հարթակում մի հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ պատմել է իր ամենանվրական զգացմունքների մասին․ այն ՝ մայրական ջերմ, տաքուկ զգացմունքները։
Դերասանուհին տասնհինգ տարի ետ է գնացել և պատմել, որ տարիներ առաջ հենց այսօրը ինքն աշխարհի ամենաբարձր կոչումն է ստացել՝ մայր է դարձել․ կնոջ ամենանվիրական, կարևոր և առաջնային առաքելությունն այս կյանքում։
Ծովինարը հրաշալի կին է, մայր և դերասանուհի։ Նրա կոլեգաները, ընկերները մշտապես բարի ժիտով են խոսում նրա մասին։
Դերասանուհին տոնում է որդու՝ Անրիի տասնհինգամյակը։ Հենց այդ օրն է նա ձեռք բերել աշխարհի ամենասիրուն մասնագիտությունը։ Դերասանուհու ընտանիքում տոն է և իհարկե լավ առիթ ուրախանալու և նշելու։
Ծովինարը մասնավորապես գրել է․ «Ուղիղ 15 տարի առաջ, այս օրը ես ստացա աշխարհի ամենաբարձր կոչումը՝ ես մամա դարձա, աշխարհի ամենասիրուն մասնագիտությունը։ ԱՆՐԻՍ ԱՐԴԵՆ 15 ՏԱՐԵԿԱՆ Է»։