Այսօր երեկոյան Կոնդի եկեղեցում մեկնարկել է սիրված երաժիշտ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը։
Երեկվանից ու նաև վաղը քաղաքապետարանի որոշմամբ քաղաքի տարբեր հատվածներում և մետրոպոլիտենում շարունակաբար հնչելու են Հայկոյի հեղինակած երգերը։
Երգչի հոգեհանգստի արարողությունն ընթանում է խիստ մարդաշատ միջավայրում։ Բոլորն էլ ծանր հոգեվիճակում են, քանզի Հայկոն թանկ ու սիրելի էր շատերի համար։
Շատերը անհավատալի են համարում տեիղ ունեցածը և չեն կարողանում հաշտվել իրողության հետ։
Հայկոյի բացակայության միտքը նրա ընկերներից շատերի համար է ափսոսանքի խոսքեր գրելու առիթ դարձել։
Չկա Հայկոյի հետ առնչության ունեցող մեկը, ով այսօր մեծ ցավով հաշվի չնստի նրա հետ կատարված անարդար իրողության հետ։
Աննկարագրելի ծանր է հատկապես երգչի ընտանիքի անդամների համար։ Նրա որդին՝ Արմանը, դեռևս անտեղյակ է այս ցավալի իրողությունից։ Հայկոյի հոգեհանգստի արարողության ուղիղ միացման կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։