Ուկրաինայի ապաստարաններում 6 երեխա է լույս աշխարհ եկել․ մանրամասներ փոքրիկների մասին

Պատերազմն ամենասարսափելին է, որ կարող է տեղի ունենալ  մարդկանց կյանքում։ Պատերազմի ավարտն ու դրանից հետո եկող կյանքը նույնքան սարսափելի է։

Սակայն կյանքը երբեք կանգ չի առնում և շարունակվում է իր ծնունդներով։ Ուկրաինայիում տիրող ծանր իրավիճակի մասին բոլորը գիտեն, իսկ թե երբ կավարտվի այս դժոխքը ոչ ոք չի կարողանում ասել։ Մարդիկ ապաստարաններում են, նկուղներում։ 21-րդ դարում մարդը, որ բարձրագույն արժեք է, ապրում է նկուղում և այնտեղ էլ երեխա ունենում։

Ուղղակի սարսափելի է։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են ապաստարաններում ծնված վեց երեխաների մասին։ Եվ այսպես, փետրվարի քսանհինգին ապաստարաններում երեք երեխա է ծնվել։ Մեկ աղջիկ ծնվել է Կիևի ապաստարանում, երկու տղա՝ Խերսոնում։

Իսկ ահա փետրվարի քսանվեցին Կոլոմիում օդային տագնապի ազդանշանի տակ ծնվեց ևս մեկ աղջիկ։ Երեկ Կիևի ապաստարաններից մեկում էլ լույս աշխարհ եկան երկվորյակ աղջիկներ օդային տագնապի ազդանշանի հնչյունների ներքո։

Աշխարհին խաղաղություն թող լինի և բոլոր փոքրիկները մեծանան խաղաղ ու անամպ երկնքի տակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: