Ուկրաինայից Հայաստան ժամանած Յուլիան արդեն գտել է իր երկրորդ կեսին․ մի սիրո պատմություն

Ուկրաինայի իրադարձությունները շատերին ստիպեցին թողնել հայրենիքը, տունը, երբեմն նաև հարազատներին և հեռանալ։ Ահա հենց նման իրավիճակում է հայտնվել Յուլյան։

Նա ստիպված է եղել մեկնել մեկ այլ երկիր, որտեղ ավելի ապահով կլինի։ Նա ընտրել է Հայաստանը։ Աղջիկը պատմում է, որ սկզբնական շրջանում դժվարություններ է ունեցել, բայց հանդիպել է այնպիսի մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնել։

Այդ մարդկանց շարքում է եղել նաև Վահագնը, ով Յուլյայի նկատմամաբ առավել հոգատար է եղել, օգնել է բնակարան վարձել, կարգավորել փաստաթղթային հարցերը և այլն։

Վահագնը Յուլյայից մեծ է տասը տարով, սակայն դա խոչընդոտ չէ նրանց հարաբերությունների զարգացման համար։

Զույգը նշում է, որ իրենք պատահամաբար չեն հանդիպել, դա ի վերուստ որոշված էր, ամեն բան Աստծո կամոք է լինում։ Վահագնը Յուլային արդեն հասցրել է ծանոթացնել ծնողների հետ։  Վերջիններս շատ են հավանել հարսիկին և անչափ ուրախ են նրանց միության համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: