Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել և անդրադարձել վաղ առավոտյան հակառակորդի կողմից նախահարձակ մարտական գործողություններին և շրջանառվող պաշտոնական լուրերին։
Եվ չնայած նրան, որ գրառումից անցել է կարճ ժամանկահատված՝ Զոհրաբյանի գրառումը արժանացել է մի շարք օգտատերերի քննադատություններին։ Նա գրել է, որ բոլոր այն ուղղություններում, որտեղից Ադրբեջանն ակնկալիքներ ունի պատերազմը շարունակվում է։
Այնուհետև քաղաքական գործիչը գրել է նաև Զանգեզուրի մասին․ Զոհրաբյանը բոլորի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ալիևը այդ տարածքում հրավիրոմ է միջազգային ներդրողների։
Ինչպես նաև հիշեցրել է Սահիբա Գաֆարովայի հայտարարությունն այն մասին, որ Զանգեզուրի միջանցքը կապուղի կդառնա Պակիստանից դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ « Ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի»։ Я не вижу ваши руки։
Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին եւ ապաքինում վիրավոր տղաներին»,- գրառումն ավարտել է Զոհրաբյանը։ Գրառումը շարժել է օգտատերեի զայրույթը։ Նրանք նշում են, որ բնավ հարկ չկա այս ֆոնին նման թեմաներ շահարկել։