Դերասանուհի Մարջան Ավետիսյանը հանրության կողմից անչափ սիրված է։ Նա շարունակում է դերասանական գործունեությունը և հիացնում հանդիսատեսին իր ուրույն խաղով ու յուրօրինակ կերպով կերտած կերպարներով։
Վերջերս դերասանուհին նկարահնավել է «Գարուն ա․․․» գեղարվեստական ֆիլմում, որտեղ կերտել է պետության առաջին տիկնոջ կերպարը։ Ֆիլմն առայժմ ցուցադրվում է միայն մեծ էկրաններին։ Նրանք, ովքեր հասցրել են դիտել ֆիլմը, հիացած են Մարջան Ավետիսյանի խաղով։
Վերջին շրջանում դերասանուհին դժգոհություններ է հայտնում ներկայիս կառավարությունից և հայտնում, որ նրանք երկիրը կտանեն կործանման։
Այս մասին նա խոսել է իր հարցազրույցներում և բազմիցս գրառումներ կատարել համացանցային իր հարթակներում։
Այս անգամ Մարջանին բարկացրել է ՀՀ վարչապետի՝ ԱԺ-ում հնչեցրաց նախադասությունն այն մասին, որ կարող էին կանխել պատերազմը, սակայն միևնույն է կունենային նույն պատկերը։ Դերասանուհին իր էջում կիսվել է այդ խոսքերով, որին կից գրել է․ «Ազրահի՜լ ,ուզում եմ սատկես շան պես»։