«Ուզում եմ ներողություն խնդրել հայ ազգից, որ չհաղթեցի «Միսս Տիեզերք»-ում»․ Նանե Ավետիսյան

«Միսս Տիեզերք» մրցույթում Հայստանը ներկայացրել է Նանե Ավետիսյանը, սակայն  հաղթանակ չի կարողացել գրանցել։ Նանեն այս մասին զրույց է ունեցել և որոշ հարցերի ուշագրավ պատասխաններ տվել։

Այն հարցին, թե ազդո՞ւմ է արդյոք պարտությունը մասնակից գեղեցկուհիների հետագա կյանքի վրա, Նանեն պատասխանել է, որ չի ազդում անգամ հաղթանակի դեպքում։

Հայազգի գեղեցկուհին պատմել է մրցույթում տիրող դժվարին մթնոլորտի մասին։

Այնտեղ մասնակցել են 90 աղջիկներ, որոնցից յուրաքանչյուրն իր տեսակն ուներ։ Մեկը կոշիկի փոքր լինելու համար մեծ աղմուկ բարձրացրեց, մյուսը չարախնդորեն նայում էր, թե ուր է կորել մյուսի հագուստը և այլն։

Սակայն մրցութային այդ դժվարությունները դուր են եկել հայ մասնակցին, քանի որ շատ լավ գիտակցել է, որ մրցույթներն այդպիսի իրավիճակներ են ենթադրում։ Գեղեցկուհին նաև խոսել է 13 տարեկանից աշխատելու մասին․ աշխատել է որպես մատուցողուհի, դայակ և ութ ժամ աշխատանքի դիմաց վարձատրվել 1500 դրամով։

Պատմում է, որ ժամանակին շատ է ամաչել նման աշխատանքի համար, սակայն որոշ ժամանակ անց հասկացել է, որ ամոթ չէ աշխատելն ու ընտանիքին օգնելը։ Նանեն խոսքի ավարտին ներողություն  է խնդրել հայ ազգից, որ չի կարողացել այդ հարթակում հաղթանակ գրանցել։

Понравилась статья? Поделиться с друзьями: