Ուզում եմ հարց տալ բոլոր ինձ ծանոթ ու անծանոթ ոստիկաններին և զինվորականներին, շարքայիններից մինչև գեներալներ․․․

Կարեն Արայանը, ով հանդիսանում է գալիս որպես Լույսի բանակ կուսակցության նախագահը, մշտապես հանդես է գալիս հայրենասիրական, հայրենիքի փրկության վերաբերյալ հայտարություններով և գրառումներով։

Կարենը մշտապես կանգնած է հայրենիքի կողքին և փոքր-ինչ սահմանային խժդժությունների ժամանակ անմիջապես մեկնում է սահման։ Այս անգամ Կարեն Արայանը գրել է․ «Ուզում եմ հարց տալ բոլոր ինձ ծանոթ ու անծանոթ ոստիկաններին և զինվորականներին, շարքայիններից մինչև գեներալներ՝ ձեզ դո՞ւր է գալիս այս իրականությունը, որում ծառայում եք:

Ուզում եմ հիշեցնել ձեզ բոլորիդ, որ ծառայության անցնելով՝ դուք բոլորդ երդվել եք անվերապահորեն և անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Ուզում եմ հիշեցնել նաև, որ Հայաստանի Հանրապետությունը, դա Նիկոլ Փաշինյանը չէ: Տղեք ինչքա՞ն պետք է ժողովուրդը հետևի, թե ինչպես եք անձնվիրաբար և անվերապահորեն ծառայում Նիկոլի այն ռեժիմին, որը Հայաստանի Հանրապետությունից բան չի թողնում:

Ու խոսքը ինչպես Նիկոլի, այնպես էլ եղած բոլոր ղեկավարների մասին է: Տղե՛ք, քանի՜ — քանի՜ երեխաներ են ձեզանով հիանում, գիտե՞ք: Բա երբ մեծացան ու ամեն ինչ հասկացան… Տղե՛ք, հետո շատ ուշ կլինի:

Աշխատանքից և աշխատավարձից շատ ավելի կարևոր բաներ կան ու հանուն հենց նույն ընտանիքի, որին այդ աշխատավարձով պահում եք: Օրը գա, ես Ձեզ խնդրում եմ ու պահանջում, որպես ՀԱՅ, ընտրեք Ձեր կանգնելու ճիշտ կողմը»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!