«Ուզում եմ լավ լուրով կիսվել ձեզ հետ». Մերի Հակոբյան․ տեսանյութ

Մերի Հակոբյանը հանրության շրջանում առավել լայն ճանաչում սկսեց ձեռք բերել հեռուստասերիալներում նկարահանվելու շնորհիվ։

Նա երկար ժամանակ էկրաններին չէր երևում, քանի որ սովորում էր ՌԴ-ում։ Այժմ Հայաստանում է և նոր թափով սկսել է աշխատանքը։ Դերասանուհին յուրօրինակ ոճով է ներկայանում հանրությանը և կերտում հրաշալի կերպարներ։

Վերջերս նա իր քայլերն արեց նաև երգարվեստում։ Նա արդեն հանդես է գալիս ոչ միայն որպես դերասանուհի, այլ նաև՝ երգչուհի։ Բացի նրանից, որ Մերին այս շրջանում ակտիվ աշխատանքային գործունեություն է ծավալում, նա նաև բավականաչափ ակտիվ է համացանցային հարթակներում։

Նա սկսել է իր երկրպագուներին ցույց տալ տիկտոկյան կարճ հոլովակներ և այդպիսով գրավել շատերի ուշադրությունը և, իհարկե, բարձ ակտիվություն ապահովել իր սոցէջում։ Տիկտոկյան հերթական զվարճալի հոլովակում դերասանուհի երգչուհին հոլովակում ցույց է տալիս իր մատանին՝ տպավորություն ստեղծելով, որ նշանադրվել է։

Իհարկե, հոլովակը հումորային բնույթ ունի և երկրպագուներն այն հենց այդպես էլ ընդունել են։ Տեսանյութը կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!