«Ուզում եմ բոլոր կորած ու զnհվшծ զինվորներին գտնեն իրենց ծնողները, ոնց որ ինձ գտաք…»․ անասելի հուզիչ պատմություն է պատմել հերոսի քույրը

2001 թվականին ծնված Ալեն Ստեփանյանը ծառայել է Հադրութում։ Պшտերшզմի օրերին շրջшփшկման մեջ են եղել, օգնել է վիրшվոր ընկերներին և զnհված ընկերոջը դիրքից իջեցրել է։ Թեժ մшրտերի արդյունքում որոշ դիրքեր ետ էին վերադարձրել։ Ալենի քույրը՝ Գայանե Ստեփանյանը պատմում է, որ երազին տեսել է  Սուրբ Հովհաննես մատուռը, որին զինվորական մեքենա մոտեցավ, որտեղ զnհված զինվորներն էին:

Երազը տեսել է սեպտեմբերի 30-ին։ «Բարձրացա սկսեցի եղբորս ման գալ ու այդ պահին չգիտեմ ով ձեռքը դրեց ուսիս… շրջվեցի՝ Ալենս էր… վիրшվոր սրտով, ամբողջ կուրծքը պատված էր шրյnւնով, հպարտ ու խրոխտ կեցվածքով ասաց՝ Ես լավ եմ… Դա այն օրն էր, երբ վերջին անգամ էինք խոսել Ալենիս հետ»,- պատմում է Գայանեն։

Գայանեն շարունակելով խոսել՝ ասաց, որ հոկտեմբերի 2- ին այցելեցին Սուրբ Հովհաննես մատուռ՝ հանուն խաղաղության աղnթելու: Եվ հենց  այդ օրը  Ալենը սրտից վիրшվnրվել է ու հոսպիտալի ճանապարհին շտապօգնության մեքենայի մեջ անմшհացել… Հերոսի քույրն ասում է, որ հոկտեմբերի 3- ին Ալենի անունը կարդացել են  զnհվшծների ցուցակում: «Այդ պահին չհասկացանք թե ինչ կատարվեց:

Հոկտեմբերի 6- ին մեզ ասացին շտապօգնության մեքենայով տեղափոխում են Հայաստանի տարածք։ Այդ նույն օրը նորից երազ տեսա: Պայծառ, լուսավոր երկինք էր Ալենիս ձայնը լսեցի ասաց․« Մամ ես լավ եմ, շատ լավ, ուղղակի էստեղ կապ չկա, որ զանգեմ»: Արթնացա այնքան էի հավատում, որ եղբայրս nղջ է: Այդ ժամանակ երազիս իմաստը չհասկացա»,- ասում է Գայանեն: Քույրը մեծ ցшվով պատմում է, որ 14 օր փնտրել են՝  մի վայրկայն հույսները չկորցնելով։

«Հոկտեմբերի 15- ին որոշեցի այդ մատուռ գնալ, նույն մատուռը որտեղ եղբորս վիրшվnր սրտով էի տեսել: Գնացի ծնկաչոք шղшչեցի, որ գտնեինք եղբորս ու հենց այդ օրը իրիկունը պապաս գտավ եղբորս, բայց… զnհվшծ։ Ալենս անմшհացավ՝ իր հետ տանելով մեր բոլորի հավատը, հույսը։ Հnւղшրկшվորության օրը երազ տեսա Ալենիս ձայնը լսեցի ասաց․  «Ուզում եմ բոլոր կորած ու զnհվшծ զինվորներին գտնեն իրենց ծնողները, ոնց որ ինձ գտաք…» ԻՄ ԹԱՆԿ ԱԼԵՆ»,- պատմում է Գայանեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!