Ու՞մ է հակացուցված ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումը․ պարզաբանում է հայտնի բժիշկը

Հայտնի բժիշկ Դավիթը խոսել է համավարակի դեմ պատվաստումների հակացուցումների մասին։ Առաջին հարցը, որն առանձնացնում է բժիշկը, պատվաստման կողմնակի ազդեցության մասին է։ Նա մանրամասնորեն ներկայացնում է, թե ինչ կարող է լինել դրանից հետո։

Դոկտոր Դավիթը վստահեցնում է, որ ինֆեկցիայի ոչ մի հնարավորություն չկա, ուստի հարկ չկա առիթ անհանգստանալու։ Ջերմության մեկ-երկու աստիճանով բարձրացումը կամ գլխացավը, ինքնազգացողության վատացումը ևս անհանգստության առիթ չեն։

Դոկտոր Դավիթը համեմատում է համավարակի և դրա դեմ պատվաստման տարբերությունները՝ ցույց տալով, թե ինչպես է անտիգենը հակադարձում վարակին՝ ձևավորելով հակամարմիններ։ Բժիշկը վստահաբար պնդում է, որ պատվաստումը պաշտպանում է։

Իր օրինակով բժիշկը պատմում է, թե ինչ ազդեցություն է թողնում պատվաստումը։ Ինքը դեկտեմբերին է առաջին չափաբաժինը ստացել, սակայն ոչ մի արտառոց բան չի զգացել։ Երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո մարզվել է ու մի քիչ դժվարություն է զգացել մարզվելիս։


Դոկտոր Դավիթի ներկայացրած հետաքրքիր ու անհրաժեշտ բացատրություններն ամբողջությամբ կարող եք լսել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: