Որ հիվանդությունների դեպքում է արգելվում մեքենա վարել

Վարորդական իրավունք ձեռք բերելն այսօր հասանելի է գրեթե բոլորի համար, վարորդների մեծ մասը կանայք և աղջիկներ են, սակայն ամենահմուտ վարորդի համար նույնիսկ մայրաքաղաքում, որտեղ երթևեկությունը ծանր է , վարելը դառնում է չափազանց դժվար :

Ավտոպատահարների մեծ մասը մեքենան ալկոհոլ օգտագործելուց հետո վարելու պատճառով է ,ուստի Կառավարությունն այդ մասով ևս վերջերս խստացրել է գործող կարգերը՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելը:

 

Նաև ինչը կարող է հիմք հանդիսանալ վարելու  իրավունք չունենալու համար: Մարտի 26-ին ընդունված նոր որոշմամբ  սահմանվել են այն հիվանդությունների ցանկը , որոնցից նույնիսկ մեկն ունենալու դեպքում չի թույլատրվի վարել տրանսպորտային միջոց, քանի որ դա ուղղակիորեն վտանգ կարող է ներկայացնել ուրիշների կյանքի համար, մահվան պատճառ դառնալ:

 

Մարտի 26-ի որոշմանը կից  հստակ նշված է այդ հիվանդությունների ցանկը , որոնցից են ՝ հոգեկան և վարքի  խանգարումները /շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ,տրամադրության խանգարումներ (աֆեկտիվ խանգարումներ) հաճախակի սրացումներով, ծանր և չափավոր արտահայտված,աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունները և այլն: Ցանկը բավականին ծավալուն է :

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!