Որ դեպքում հունիսի 27-ին վիրուսը հաղթահարած կլինենք

Բժիշկ Դավիթ Պատրիկյանը, ով վիրուսի հետ պայքարում հաղթանակած դուրս եկավ միայն Աստծո կամքով, իր անցած դժոխային ճամփին հանդիպած դժվարությունների մասին է պատմել ազգաբնակչությանը՝ փաստելով , որ ինքը փրկվեց միայն իր կոլեգաների շնորհիվ:

Նա ևս փաստեց, որ երիտասարդները անհամեմատ հեշտ են անցնում այդ ճանապարհը , սակայն նրանք կարող են դժվարագույն կացության մեջ դնել իրենցից մեծերին, որոնց բուժումը, ցավոք , երբեմն անհնար է : Բժիշկը տիրող իրավիճակը պատերազմ կոչեց, համախմբման կոչով, քանի որ ինչպես հայտնի է , կռվի դաշտում հրամանները չեն քննարկվում:

Պետք է անել այն, ինչ ասվում է Կառավարության կողմից: Բժիշկը վստահ է , որ ուղիղ իր հայտարարության պահից սկսած, եթե բոլորը հետևեն իր կոչին,հետևեն կանոններին, ապա ուղիղ հունիսի 26-27-ին հաղթած ու հաղթանակած դուրս կգանք:

Շատերն են այս սարսափելի օրերին կիսվում իրենց ոչ պակաս սարսափելի պատմություններով, փորձում են ճշմարտությունը մարդկանց հասցնել, որոշներին հաջողվում է , ոմանց՝ ոչ, իսկ Կառավարությունը ջանքեր է գործադրում, հնարավոր ու անհնար իր հնարավորությունները իմի բերում՝ հույսով , որ ամեն բան լավ է լինելու:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!