Լևոն Շիրինյանը մշտապես հանդես է գալիս գրառումներո, որտեղ մանրամասնորեն ներկայացնում է սեփական մտքերը, կարծիքները կամ վերլուծությունները հայստանյան քաղաքական տարբեր իրավիճակների վերաբերյալ։
Այս անգամ քաղաքագետը հերթական գրառումն է կատարել, որտեղ դիմելով ընկերներին և հետևորդներին՝ հարց է հղում և ցանկանում քննարկում սկսել Հայաստանի ներքին իրադարձությունների վերաբերյալ։
Նա մասնավորապես գրել է․ «Որևէ մեկդ գիտեք որևէ երկիր, որտեղ լինեն օտար պետության այսքան հ ա յ վ ա ն համակիր-լրտես-հետևորդներ, որոնք ատեն սեփական պետականությունը, «հարազատ» ժողովրդին, նրա ազատությունն ու անկախությունը, որտեղ ԳեԲե-շնիկ լինելը արժանապատվության ցցուն չափորոշիչ է, ինչպիսին մեզանում է։
Որտեղ ռսի ստրուկ լինելը երջանկության հասնելու բարձունք է: Սա ինչ համաճարակ է, քաղցկեղ, թմբիր, թարախապալար և մտքի ու կամքի մառախուղ։
Ես նման մի երկիր չգիտեմ, չգիտեմ կենդանու բնազդով ապրող շատ որոշակի հայվան հավաքականության` գողապետական «էլիտայի» գոյություն։ Դուք գիտե՞ք»։