Որքան գումար է տվել հարսանիքի քավորը Սոնայի եղբորը և ինչպիսին է եղել նորապսակներին տեղափոխող մեքենան

Սոնայի օրեր առաջ կայացած շքեղ հարսանեկան արարողությունը իր դետալներով շարունակում է մնալ հանրային ուշադրության և խոսակցությունների առանցքում։

Երգչուհու շքեղ ու լավ կազմակերպված հարսանիքի տոնից տարատեսակ կադրեր են հայտնվում համացանցում՝ նոր խոսակցությունների առիթներ ստեղծելով։

Ուշադրություն է գրավել Սոնայի հարսանիքից այն պահը, երբ հարսանցուին փորձել են դուրս հանել հայրական օջախից։ Երբ Սոնայի եղբայրը ավանդույթի համաձայն փակել է դուռը, քավորը սկսել է նրան հարյուր դոլարանոցներ տալ։

Ընդ որում, քավորն այնքան առատաձեռնորեն է տալիս փողերը, որ Սոնայի եղբայրն ինքն է հրաժարվում այլևս գումար ընդունելը, ինչը նման պարագայում աննախադեպ է, քանի որ որպես կանոն միշտ հակառակն է լինում։

Նշենք, որ ինքնատիպ ոճի մեջ է եղել նաև նորապսակներին տեղափոխող մեքենան, որը ռետրո ոճի մեջ է եղել՝ գեղեցիկ ու վառ կարմիր գույնի։ Սոնայի հարսանեկան շքեղ արարողության հետաքրքիր դրվագները կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: