Հեռուստադիտողին հատկապես Աննա հեռուստասերիալից քաջ ծանոթ դերասան Գուրգեն Սարգսյանին կարոտում են նրա համակիրները:
Գուրգենը տաղանդավոր դերասան է և կարողանում է տարբեր դերերում մարդկային տարբեր խառնվածքներ վեր հանել: Ինչպես բոլորս ենք նկատում, դերասանը, սակայն,այլևս չի խաղում հեռուստասերիալներում, իր վերջին հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ այլևս չի ուզում դերեր կերտել հեռուստասերիալներում՝ պատճառաբանելով, թե գուցե մեծացել է:
Դերասանը խոստանում է նաև , որ հանդիսատեսը նորություններ կունենա իր գործունեության մասին, քանի որ բազում պլաններ կան , թատրոնում նոր ներկայացումներ, հեռուստաէկրանին՝ նոր հաղորդաշար, թեպետ վերջին ժամանակաշրջանում մի քանի առաջարկներ են եղել, որոնք մերժել է , քանի որ կարծում է , որ ինքը կարող է ընտրել այն դերը, որն ուզում է խաղալ :
Գուրգեն Սարգսյանն էլ բոլորի պես այս օրերը մեծ մասամբ անց է կացնում տանը, ինքն ու ընտանիքը փորձում են չկենտրոնանալ բացասական լուրերի վրա,ուստի տան առօրյան գրեթե չի փոխվել, իսկ ինքը՝ դերասանը , շատ հաճախ ճաշատեսակներ է պատրաստում է, ինչը լավ է ստացվում, բայց իր խորին համոզմամբ ինքն ամենից լավ կարողանում է դերեր կերտել: