Հանրահայտ երգչուհի Սիլվա Հակոբյանը, որ բոլորովին վերջերս էր վերադարձել Ռուսաստանից, վերստին մեկնում է Մոսկվա։ Սիլվան մինչ այս Մոսկվա էր գնացել հանրահայտ Տաշի շոուին մասնակցելու և ելույթով հանդես գալու համար։
Հետո երգչուհին վերադարձել էր տուն և արդեն տնից էր տոնական, նախաամանորյա լուսանկարներ հրապարակում։ Նա նաև իր դստեր մասնակցությամբ էր կադրեր տեղադրում։ Այսօր Միլայի անունով գործող սոցհարթակում լուսանկար է տեղադրվել օդակայանից։
Լուսանկարներից մեկում փոքրիկ Միլան օդակայանում տեղադրված գեղեցիկ ու շքեղ տոնածառի կողքին է, իսկ մյուս կադրում նա արդեն պատուհանի մոտ է, իսկ հետնամասում երևում է թռիչքի պատրաստվող ինքնաթիռը։
Լուսանկարին կից տեղեկություն է տրվում նաև այն մասին, որ փոքրիկը պատրաստվում է դեպի Մոսկվա մեկնել Ամանորի նախաշեմին՝ այնտեղ Նոր տարին նշելու համար։
Միլայի անունով գործող սոցհարթակում տեղադրված այս լուսանկարի ներքո շատ օգտատերեր բարի ճանապարհ են մաղթել ընտանիքին։