Որոշել էի չասեմ, բայց ասեմ, իմացեք, թե ինչպես մենք հաղթեցինք մանկական Եվրատեսիլում․․․

Եվրոտեսիլյան մրցույթում Մալենայի տարած հաղթանակի առիթով այնքան անհեթեթ արձագանքներ հնչեցին, որ դուրս եկան տրամաբանության սահմաններից։ Այս իրողությանը Գարեգին Միսկարյանը հետևյալ անհեթեթ ու ծաղրական գրառմամբ է արձագանքել․

Որոշել էի չասեմ, բայց ասեմ, իմացեք, թե ինչպես մենք հաղթեցինք մանկական Եվրատեսիլում։ Ուրեմն, Մալենայի հագուստի մոդելավորողը մեր դիմացի հարևանն է, իսկ դերձակը իր հորեղբոր կինը։

Մեր վերջին հանդիպմանը մոդելավորողի խնդրեցի, որ դերձակին խնդրի, որ Մալենայի հագուստի մի գրպանի բերանը փակ լինի՝ կարած լինի, զմրոած լինի, բայց նախքան այդ, գրպանի մեջ Խոսրով Կոտակի ձեռքով տնկած Խոսրովի արգելոցի անտառում աճած դարավոր կաղնիների տերևներից ստացված մի բուռ հայրենիքի սևահող լցնի։

Սիրելի Մալենա, հուսով եմ Եվրոպայի սրտում այդ ահռելի բեմին կանգնած դու զգացիր քո հայրենի հողի ուժը։ Դու արդեն գիտես գաղտնիքը։ Կներես, բայց այս հաղթանակը մեզ անչափ պետք էր, ես չէի կարող դա չանել։

Понравилась статья? Поделиться с друзьями: