Երեկ ՀՀ քաղաքացիները և աշխարհասփյուռ հայությունը վերապրեցին անցյալ տարվա ծանրագույն օրերից մեկը, որը դեռ այնքան թարմ է, որ հիշելու կամ հիշեցնելու կարիք չկար։
Նորից զոհեր, վիրшվորներ, գերիներ։ Եվ անծայրածիր ու անսահման հուզիչ պատմություններ։ Մեկ տարուց ավելի է դեռ լսում ու կարդում ենք մեկը մյուսի ետևից հերոսական պատմությունները, որոնք սիրտ են կեղեքում։
Հայի ճակատագիրը միշտ է այսպիսին եղել, սակայն նորօրյա իրականության մեջ անարդարությունն ուղղակի ճախրում է օդում՝ հիշեցնելով աշխարհի թարս կառուցման մասին։ Երեկ գերեվարված տղաներից մեկի հետ ծնողները կորցրել են կապը, սակայն նրան տեսել են համացանցում շրջանառվող տեսանյութում և ճանաչել։
Ընտանիքի անդամները պատմել են, որ որդին ծառայությունն անցկացնում էր այլ զորամասում և միայն վերջերս էին նրան տեղափոխել Սյունիք։ Հիշեցնենք, որ երեկ թշնամին հшրձшկում էր գործել և ընթացել են տեղային մшրտեր։
Այնուհետև 18։30-ից հետո տարածվեց տեղեկատվություն, ըստ որի՝ ռուսական միջնորդությամբ կրակը դադարեցվել է։ Հուսանք այն երկարատև խաղաղություն կլինի։