Կարին Տոնոյանը հերթական գրառումն է կատարել, որտեղ աջակցությունն է հայտնել Նորայր Միրզոյանին և դիմելով Արցախի իշխանություններին՝ հայտնել է վերջինիս ազատման պահանջը։
Որդեկորույս մայրը նաև մի նախապատմություն է պատմել, որը տեղի է ունեցել որդու՝ Մենուայի գերեզմանին։
«Որդուս Մայր հողին հանձնելուց հետո յոթերորդ օրը, երբ ձեռքիս ծաղիկները դրեցի ծաղկածածկ թմբին, հանկարծ ինձանից անկախ ձեռքերս նորից վերցրին ծաղիկներն ու ոտքերս կախարդվածի նման ինձ տարան ԱՍԱԼԱյի հուշակոթողի մոտ։ Երբ կռացա ու ձեռքիս ծաղիկները խոնարհեմ, ձյան վրա չկրակած պարկուճ տեսա, լուռ վերցրի, սեղմեցի որպես ամենաթանկ նվեր ու բարձր շշնջացի․ «Հասկացա, Մեն….»։
Այսօր Նորայր Միրզոյանի վրեժն ավելի թանկ դարձրեց այդ պարկուճն ինձ համար, երբ 100֊երորդ հայր ու եղբայր իրենց վրեժը լուծեն այդպես, ես այդ պարկուճը նույնպես տեղ կհասցնեմ ու խոնարումս կբերեմ նորից ԱՍԱԼԱյին։
Շնորհակալություն, Նորայր Միրզոյան, բոլոր զոհվածների մայրերի կողմից և մեր պահանջը Արցախի իշխանություններից՝ ԱԶԱՏԵԼ ՆՈՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ»,- գրել է Կարին Տոնոյանը։