Որդեկորույս մոր սրտառուչ երգը Ամանորի գիշերը Եռաբլուրում․ անասելի հուզիչ տեսանյութ

Վարդան Ամալյանը արցախյան վերջին պատերազմի ամենաթանկ կորուստներից է։ Տաղանդաշատ երիտասարդն իր մտքի խորությամբ աչքի էր ընկել դեռ վաղ պատանեկության տարիքից։ Նա տասներեք տարեկան էր, երբ հրատարակվեց նրա ստեղծագործությունների առաջին գիրքը։

Վարդանը մեծացել է տաղնադաշատ երաժիշտներ, անվանի մտավորականներ Դավիթի և Արմինեի ընտանիքում։ Նա տան միակ զավակն էր։ Վարդանի ձևավորման վրա նկատելի հետք էր թողել ծնողների ազդեցությունը։

Ամալյան ընտանիքում արդեն երկրորդ տարին է, ինչ Նոր տարին առանց Վարդանի է գալիս։ Նախորդ տարի Ամանորի նախաշեմին իր «Շնորհակալ եմ» երգի կատարմամբ հանրությանը ցնցեց Վարդանի հայրը՝ Դավիթ Ամալյանը։

Այս տարի ցնցող ելույթով հանդես եկավ Վարդանի մայրը՝ Արմինե Ամալյանը, ով Հայաստանի ազգային պետական ակադեմիական երգչախմբի երգիչներից է։ Արմինե Ամալյանը լույսի կանթեղը ձեռքին անասելի հուզիչ երգ է կատարում՝ այն նվիրելով իր անմահացած որդուն։


Արմինե Ամալյանի անասելի հուզիչ ելույթը ներկայացնող տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: