Որդեկորույս մայրը զույգ երեխաներ կունենա․ նա պատմել է անհավանական թվացող երազի մասին, երբ որդին եկել և նրան նվիրել է երկու․․․

Անմահացած հերոսների ծնողները իրական, կենդանի հերոսներ են, ովքեր դեռ շարունակում են պայքարը անողոք, դաժան վշտի ու անվերջանալի կարոտի դեմ։ Այս նյութում կպատմենք Լևոնի, նրա մայրիկի և ապագա երու երեխաների մասին։

Լևոնն ընդամենը 19 տարեկան էր, ով կյանքը չխնայեց հայրենիքի համար։ Հերոսի մայրը՝ Նելլին, այսօր Աստծո կամոք սպասում է զույգ բալիկների։ Նա պատմում է, որ անհավատալի երազ է տեսել։ Իր երազներում այցելել է հերոս որդին և մորը երկու ցուլ հանձնել՝ հորդորելով նրանց լավ նայել։ Այդ երազը նրան ասես ապրեցրել է և այսօր վշտի մեջ թաթախված այս կինը ժպտում է։

Նա մեծ հույսեր է կապում ապագա երեխաների հետ և սպասում նրանց հետ հանդիպմանը, որպեսզի նրանց մեջ փնտրի ու գտնի Լևոնին, իր  հերոսին ու ապրեցնի նրան։ Նա խոստացել է որդուն ուժեղ լինել, իր հերոսական անունը բարձրաձայնել և օգնել այն մայրերին, ովքեր Եռաբլուրում ողբ ունեն։

Այս մասին պատմող անասելի հուզիչ և արցունքների միջից ժպտացող ու ապրեցնել ցանկացող կնոջ պատմությունը դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!