«Ոտքերս որդերը կերել էին, գերի ընկա արնաքամ». ահա թե ինչ էր մտածում Վահեն Բաքվի բանտում․ տեսանյութ

Լրագրող Արեգը զրույց է ունեցել վերադարձած գերիներից մեկի  հետ։  Գերին Վահեն է, ով երկարատև դժվարությունների մեջ է եղել և այժմ պատմում է, որ գերի է ընկել օգնություն չունենալու պատճառով։ Նրանք ձորի մեջ երեք հոգով են եղել՝ արդեն վիրավորված։ Այնուհետև տղաներից մեկը զոհվում է, մնում են երկուսով։ Հետո Վահեն գիտակցությունը կորցրել է, ըтկերը մտածել է, թե նա մահացել է։ Գերի է ընկել անգիտակից վիճակում։

Աչքերը բացել է արդեն Ադրբեջանում ադրբեջանցիների մեջ։ Վահեն կամավոր է մեկնել ճակատ։ Նա Ռուսաստանից եկել է հայրենիք ու անմիջապես մեկնել սահման։ Վահեն այնպիսի մանրամասներ է ներկայացնում, որ լսելիս անգամ սարսափելի է։

Թե ինչպես են դիմակայել տղաները և դեռ շարունակում դիմակայել այնտեղ՝ Բաքվի բանտերում, մտածելիս անգամ մարդու ողջ մարմինը սարսռում է։

Վահեի դաժան հիշողությունները և ողջ պատմության մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!