Ով է երեկ Արցախում զոհված Դավիթ Միրզոյանը․ մանրամասներ

Արցախում հակառակորդը հերթական սադրանքին է դիմել, որի հետևանքով ունենք զոհեր։ Նրանց ինքնությունը հայտնի է․ Դավիթ Միրզոյան, Իշխան Օհանյան, Արարատ Թևոսյան։ Երեք ընտանիքի լույս մարեց և երեք ընտանիք էլ ընկղմվեց անհուն կարոտի մեջ։

Զոհված տղաներից Դավիթ Միրզոյանի մասին որոշակի տեղեկություններ են հայտնի դարձել։ Դավիթը Խնուշինակ գյուղից էր, որն Արցախի Մարտունու շրջանում է գտնվում։ Այս մասին լրատվականներին փոխանցել են Դավիթի հարազատները։,

Նա ծնվել 1978 թվականին։ Մյուս տղաներից Իշխանը ծնվել է 1994 թ․, իսկ Արարատը՝ 1990-ին։ Դավիթ Միրզոյանը մասնակցել էր նաև քառասունչորսյաօրյա պատերազմին։ Նա ամուսնացած էր և երկու երեխաների հայր։

Հակառակորդը երեկ ներխուժել է Արցախի տարածք իրեն հատուկ ոճով և ձեռագրով, որի արդյունքում ունենք նաև  վիրավորում ստացած տասնչորս զինծառայող։ Իսկ ադրբեջանական կողմի կորուստների վերաբերյալ հայտնում են հինգ զոհերի մասին։,

Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն  ենք հայտնում երեք զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!