Ով է երեկ Արցախում զոհված Արարատ Թևոսյանը․ մանրամասներ

Ադրբեջանը երեկ կրկին սադրանքի է դիմել։ Եթե արցախցիների կյանքը մշտապես վտանգված է, ապա վերջին օրերին Արցախում իրավիճակը ծայրահեղության է հասել։

Այնտեղ բնակիչներն այլև չեն մտածում գազի մասին․ առավել կարևոր մտահոգություններ կան։ Երեկ ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով զոհվել են երեք զինծառայողներ։

Նրանք են՝ Արարատ Թևոսյանը, Դավիթ Միրզոյանը և Իշխան Օհանյանը։ Դավիթ Միրզոյանի մասին որոշակի մանրամասներ արդեն ներկայացրել ենք։ Այժմ կհայտնենք Արարատ Թևոսյանի մասին։

Արարատը 32 տարեկան էր։ Նա ծնունդով Հադրութից էր՝ Ցոր գյոււղից։ Սակայն երկար ժամանակ բնակվել է ՌԴ-ում։ Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանից վերադառնում է և կամավոր հիմունքներով մեկնում հայրենիքի պաշտպանությանը։ Պատերազմի ավարտից հետո որոշում է կայացնում այլևս չմեկնել ՌԴ և աշխատանքի է անցում հայոց բանակում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Արարատը միշտ ասել է, որ հենց ինքը պիտի մեկնի հայրենիքի պաշտպնության գործին, այլապես, ով պաշտպանի մեր բոլորի սիրելի հայրենիքը։ Զոհված զինծառայողն ընտանիքի փոքրն էր, քույր ու եղբայր ունի։ Արարատն ամուսնացած չէր։ Փառք ու պատիվ և խոնարհում մեր հավերժ հերոսներին․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!