Այսօր հերթական ուրախալի տեղեկատվությունն է հրապարակում հայտնվել այն մասին, որ հայրենիք վերադառնալու հնարավորություն են ստացել ևս հինգ զինծառայող։ Այս անգամ միջնորդական առաքելություն է իրականացրել հունգարական իշխանությունը։
Հայտնի է, որ հայրենիք վերադարձած զինծառայողները ադրբեջանական կողմում հայտնվել է աշնանային բախումների ժամանակ՝ նոյեմբերի 16-ին։ Առկա է նաև տեղեկություն այն մասին, թե ովքեր են վերադարձող տղաները։
Վերադարձող տղաներն են՝ Աբրահամյան Սարգիսը, Խաչատրյան Արմանը, Աղաջանյան Վահեն, Խաչատրյան Սուրենը և Ավետյան Արամը։ Հայտնի է նաև, որ վերադարձած տղաներից Խաչատրյան Սուրենը երկար ժամանակ անհետ կորած է համարվել, քանի որ նրա մասին տեղեկություն ոչ ոք չի ունեցել մինչ այս պահը։
Այս մասին առաջին տեղեկացնողը եղել են ադրբեջանական լրատվական միջոցները։ Ըստ այդ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը բարի կամք է դրսևորել։
Ընդ որում, վերջին շրջանում նկատելի է ադրբեջանական կողմի վարած քաղաքականության որոշակի փոփոխություն։