«Ովքե՞ր են սեպտեմբերի 21-ին բարձրանալու բեմ, ովքե՞ր են գնալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները». Արմինկա

Արմինկան, ով որդու հետ արդեն վաղուց մշտական բնակութկուն է հաստատել Ամերիկայում, համացանցային տիրույթում հաճախ է հրապարակումներ կատարում և ներկայանում գրառումններով, որտեղ կարծիք է հայտնում տարաբնույթ հարցերի վերաբերյալ։

Այս անգամ երգչուհին անմասն չի մնացել Հայաստանում քննադատությունների արժանացած Անկախության օրվան նվիրված տոնակատարությունների քննարկումներից։

Նա գրառում է կատարել և նշել, որ վերջին օրերին տեղեկացել է Երևանում սպասվող մեծ տոնական համերգից։ Եվ ահա այդ մասին Արմինկան որոշել է գրառում կատարել և հայտնել իր կարծիքը։

Նա մասնավորապես գրել է․ «Անկախության օրն է, անշուշտ, կարևոր օր մեր երկրի համար: Բայց այս տարի՞, Սեպտեմբերի քսանյոթից մի քանի օր առա՞ջ, տոնական համերգ Հրապարակո՞ւմ:

2 հարցի պատասխան է ինձ հետաքրքրում. ո՞վքեր են այդ օրը բարձրանալու բեմ՝ իրենց ելույթով, և ո՞վքեր են գալու հրապարակ՝ վայելելու այդ ելույթները…»։

Понравилась статья? Поделиться с друзьями: