Ովքե՞ր են միտումնավոր հրդեհում ու վնասում նոր բերված աղբամանները․ Չէ՞ որ դրանց օգնությամբ պետք է հավաքվի աղբը․Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ամռան ամիսներ մեր շատ հայրենակիցներ, ներկա իշխանության ընդդիմադիրներ բավական տպավորիչ եռանդով ու հետևողականությամբ քաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերում էին Սանիտեկի սաբոտաժի պատճառով կուտակված աղբը, ակցիաներով, սոցցանցերում կամ ֆլեշմոբերով այն քաղաքապետարանին ի ցույց դնում։ Արդյո՞ք նրանք չեն պատրաստվում նույն ջանասիրությամբ ու հետևողականությամբ հասցե առ հասցե բացահայտել, թե ովքե՞ր են միտումնավոր հրդեհում ու վնասում նոր բերված աղբամանները։ Չէ՞ որ դրանց օգնությամբ պետք է հավաքվի այն աղբը, որից իրենք դժգոհում էին․․․․ Եթե նրանք նախկինում համարում էին, որ իրենց գործողություններով ուզում են օգնել քաղաքապետարանին, կարծես թե այժմ էլ պետք է օգնեն հայտնաբերել հանցագործներին․․․ Թե՞ ամեն ինչ այդպես չէ

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!