Ովքե՞ր են ընդգրկված Ելենա Արշակյանի նոր սերիալում․ «Մեր թաղի տղերքը»․ մանրամասներ

Ելենա Աշակյանը նոր հեռուստասերիալ կներկայացնի։ Պրոդյուսերը ոչ միայն արդեն ընտրել է դերասանական կազմը, այլև նոր սերիալը հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու արդեն նոյեմբերի 29-ից։

Սերիալը կոչվում է «Մեր թաղի տղերքը», որի նկարահանումներին ընդգրկված են պրոֆեսիոնալ դերասանական խումբ․ Մերի Հակոբյան, Էթերի Ոսկանյան, Թելման Խաչատրյան, Արսեն Լևոնյան, Հայկ Պետրոսյան, Տատա Մելքոնյան, Էրվին Ամիրյան։ Դերասանների շարքում ընդգրկված է նաև Անահիտ Մանուկյանը, ով հեռուստադիտողին դեռ ծանոթ չէ։

Նա նոր է սկսում դերասանական իր կարիերան և սովորում է թատերական ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ֆիլմը միևնույն բակում մեծացած տղաների ընկերության մասին է։

Պրոդյուսերի խոսքով՝ թեման բավական արդիական է, քանի որ հեռուստադիտողը հնարավորություն կունենա տեսնել երեխայի և ծնողի հարաբերությունները, կզգա, թե ինչպես է ծնողի կայացրած որոշումներն ուղիղ ազդեցությւոն ունենում երեխայի կյանքի վրա։

Ելենա Աշակյանը խոսքը սահմանափակեց նրանով, որր սերիալն ընդհանուր առմամբ ոչ միայն ընկերության, այլև սիրո և  բարության մասին է։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!