Պարետ Տիգրան Ավինյանը, Սիվիլնեթին տված հարցազրույցում, հայտարարել է՝ ոստիկանները հետևելու են ինքնամեկուսացած քաղաքացիների՝ ինքնամեկուսացումը չխախտելուն։ Պարետի խոսքով՝ ոստիկաններն ստանալու են ցանկն այն մարդկանց, ում ցուցված է ինքնամեկուսացումը, ապա հետևելու են նրանց։
Բացի այդ, ոստիկաններն ստանալու են տեղորոշման օգնությամբ ստացվող տվյալները՝ վարակակրի կոնտակտների հետ կապված, ֆիլտրելու են՝ պարզելով՝ ովքեր են պոտենցիալ վարակվածները։
Դրանից հետո նրանք զանգահարելու են այդ մարդկանց՝ տեղեկացնելով՝ շփվել են վարակված անձի հետ, և, հնարավոր է, վարակված լինեն։ Հետագա գործողություններն արվում են պոլիկլինիկայի՝ այդ տեղամասն սպասարկող բժշկի հետ համատեղ գործողությունների միջոցով։
Պարետը փաստում է՝ վաղն արտակարգ դրությունը երկարաձգվելու է։ Հնարավոր է՝ որոշ սահմանափակումներ մտցվեն՝ համավարակային վիճակը հաղթահարելուն նպաստելու համար։ Մի բան է ակնհայտ․ դեռ տևական ժամանակ պետք է ապրենք նոր օրենքներով՝ զգոնությունը չկորցնելով ախտի հանդեպ։ Կարևորը ցուցումներին հետևելն է։
Պարետատունը ներսից. ինչ է լինելու մայիսի 14-ից հետո
Պարետատունը ներսից. ինչ է լինելու մայիսի 14-ից հետո Համավարակով պայմանավորված #արտակարգդրության ռեժիմը Հայաստանում երկարաձգվել էր մինչև մայիսի 14-ը։ Ինչ է լինելու մայիսի 14-ից հետո, պարետատան մշակած միջոցառումներից որոնք էին ամենաարդյունավետը. ՍիվիլՆեթին պատմել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյանը։Ժաննա Ավագյան
Опубликовано CivilNet Среда, 13 мая 2020 г.