Ոսպով աղցան․ անչափ համեղ և հասարակ աղցան, որ ձեր սեղանի զարդը կդառնա

Օրն ավարտեք համեղ սեղանի շուրջ։ Համեղ ուտեստներն է՛լ ավելի են մտերմացնում հարազատներին, որովհետև սեղանի շուրջ են ծավալվում ամենամտերմիկ զրույցները։ Իսկ համեղ ուտեստների կողքին հավելեք աղցան, որի բաղադրատոմսը սիրով կներկայացնենք այս նյութում։

Այն անչափ համեղ է և միևնույն ժամանակ հասարակ և պատրաստման մեջ դյուրին։ Աղցանի հիմնական բաղադրիչը ոսպն է, որի օգտակարության մասին խոսելն ավելորդ ենք համարում։ Այս աղցանը շատ հարմար է Պահքի շրջանում։

Եվ այսպես, պատրաստեք հետևյալ մթերքները՝

2 վարունգ

2 լոլիկ

1 միջին գազար

1 բաժակ ոսպ (եփել աղաջրի մեջ)

կես կապ սոխ

կես կապ համեմ

1 կապ հազար

Աղ՝ ըստ ճաշակի

Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

50 մլ բուսայուղ

1 ճ.գ. խնձորի քացախ կամ 2 ճ.գ. կիտրոնի հյութ

Իսկ այժմ պատրաստման մասին․ Ոսպը հարկավոր է խաշել աղաջրում, անուհետև մանրամցնել բոլոր անհրաժեշտ մթերքները և միախառնել ամբողջը։

Կարելի է արդեն վայելել, բարի ախորժակ ենք ցանկանում։ Մանրամասները՝ կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!