Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել հայազգի մոդել Արմինե Հարությունյանի արտաքինի վերաբերյալ․
«Ոչ ոք իրավունք չունի քննարկել, քննադատել մյուսի արտաքինը, պահանջել նման լինել կամ ենթարկվել ինչ որ օրենքների:
Նորաձևությունն այլևս ոչինչ չի պարտադրում, գլխավոր պայմանը՝ ինքդ քեզ նման լինելն է։
Անգամ ամենահեղինակավոր նորաձևության տների ցուցադրություններում ամեն տարի ավելանում են սովորական կանայք, ամենատարբեր կառուցվածքներով, մաշկի ու մազերի գույնով և հասակով։»