Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Ոչ ոք իրավունք չունի քննադատել որևիցե մեկին նրա բնածին արտաքին արատների հարցում,
ոչ ոք իրավունք չունի բամբասելով փնովել այն, ինչ Աստված է ստեղծել, քեզ հարց տուր, դու ո՞վ ես, որ Աստծո ստեղծած մարդու արտաքինը փնովես, դու առաջինը մտածի ի՞նչ կարող ես ինքդ ստեղծել, հետո քո ստեղծածը համեմատի մեկ այլ նմանը ունեցողի ստեղծածի հետ,
համեմատիր քո ստեղծա’ծն է գեղեցիկ կամ տգեղ, թե’ դիմացինիդ ստեղծածը, դու դեռ չգիտես քեզ հետ մեկ ժամ հետո ինչ է լինելու, միգուցե վառվես, միգուցե ոտքդ հեռացնեն, մտածիր քո ժառա’նգն ինչ արտաքին է ունենալու, թե՞ դու փող ունես, բժշկությունն էլ զարգացած է… այն ինչ բնականից եկել է աշխարհ Աստծո կամքով, դու էդ ո՞վ դառար, որ արժեզրկես, սթափվի’ր հայ «ժողովուրդ» ,դու Աստվածապաշտ ազգ ես, դու Քրիստոնիա ես, մի’ թերագնահատիր այն, ինչը ի վերուստ է տրված, դու պարզապես դրա իրավունքը չունես, քեզ մի թաղիր մեխքի մեջ, դա իսկապես մեխք է,
գնահատիր մարդուն որպես մարդ և իր արած աշխատանքով, ցանկացած մարդ այս աշխարհում ունի իր առաքելությունը, ոչինչ հենց այնպես չի լինում.. ես մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ Հայ ազգիս մեջ այս տեսակ երևույթները, հուսով եմ հասկացողը հասկացավ, իսկ անհասկացողներին Աստված է’լ բեթարից ազատի։