Ոչ մի օղակ իր տեղում չէ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է մահացած նորածնի մայրը

Ոչ մի օղակ իր տեղում չէ

Այսօր ժամը 16։00 ի սահմաններում Մաշտոցի ոստիկանության բաժնից կանչեցին և որոշում տվեցին ,այն մասին , որ գործը սեպտեմբերի 30 ին է հարուցվել ։
Ինչու՞ 30 ին ,եթե նույն օրը մեր հարազատները աղմուկ են բարձրացրել , ոստիկաններ են եկել , բողոք է եղել և նորածնի մահվան դեպք է գրանցվել ։ Այսինքն, նրանք սպասում էին ,որ ես նույն օրը պետք է արնաթաթախ , ծանր հոգեբանական վիճակում , սիստեման թևիս , ձեռքս վնասված , ճնշումս ամենացածր մակարդակի վրա գնայի ու անձամբ ցուցմունք գրեյի ։ Մինչդեռ մեզ հիվանդանոցի տնօրինությունից տեղեկացրեցին , որ ոստիկանությունը ,առողջապահության նախարարությունը , բոլորը տեղյակ են և տնօրենը ասաց ,որ իմ ձեռքով եմ պատժելու մեղավորներին ։ Ասեցին , որ դին ուղարկվել է Իսակովի դատափորձաքննական լաբորատորիա և պատասխանը կգա հոկտեմբերի 10 ին։
Ինչևէ … այն հարցին ,թե ի՞նչ լուր կա մեր երեխայից , պատասխանում են ,որ 30 ին ուղարկվել է դատափորձաքննական լաբորատորիա ։ Ինչու՞ մինչև հիմա չի հայտնաբերվել և ուղարկվել , պատասխանում են ,քանի որ գործը այդ օրն է հարուցվել ։
Այն հարցին , որքանո՞ վ վստահ լինենք , որ մեր երեխան է , ԴՆԹ հետազոտություն եմ պահանջում ,ինչպես նաև արյան ամբողջական և գինեկոլոգիական միջամտության ։ Պատասխանում են , դե որ արդյունքը չգոհացնի , կիրականացնեք ։ Անհասկանալի է ինչո՞վ են մտածում կամ ինչպե՞ս են մտածում ։ Ժամանակ են շահում ։
Իրենք են մեզ հարցնում ,ինչո՞ւ էք կարծում ,որ Ձեր երեխան ողջ է ,պատասխանեցինք , քանի որ չենք տեսել երեխային ,այս օրերի ընթացքում , ոչ մի դատափորձաքննական լաբորատորիայում չի եղել ինֆորմացիա և ,եթե մեզ 1մլն դրամ էին առաջարկում , ապա քանի՞ միլիոնով են վաճառել ։


Սա է իրենց աշխատելաոճը ։
Ժամանակ շահել և մարդկանց հասցնել խելագարության աստիճան ։

Понравилась статья? Поделиться с друзьями: