Հանրային հայտնի դեմքերից շատերն են տեղափոխվում և բնակություն հաստատում Ամերիկայում։ Այդ շարքերին են դասվում նաև պրոդյուսեր, դերասան, հումորիստ Վահագն Գրիգորյանը։
Ընտանիքը Ամերիայում է բնակվում արդեն շուրջ չորս տարի։ Ինչպես հայտնի է՝ Վահագնի կինը Իռեն Ուլիխանովան է, ով հայտնի պարուհի է։ Նա իր պարային բեմադրություններով բազմիցս ներկայացել է տարբեր միջւոցառումներում և նախագծերում։ Պարուհին այսօր էլ իր գործը շարունակումմ է Ամերիկայում։
Օրերս նա տոնել է իր տարեդարձը, որի առիթով էլ նրա ամոսինը՝ Վահագնը, համացանցային հարթակում ջերմ շնորհավորանքով է հանդես եկել, որը շաղախված լինելով հումորով՝ միևնույն ժամանակ անչափ գեղեցիկ է եղել։
Վահագն Գրիգորյանը գրել է․ «Ոչ մի տարբերություն՝ քեզ եմ գրկել, թե մի ամբողջ աշխարհ՝ չնայած աշխարհը կլոր ա, իսկ դու՝ նիհար: Ծնունդդ շնորհավոր»։
Շնորհավորում ենք Իռենին և զույգին մեծ ու անվերջանալի սեր մաղթում։