Ոչ միայն կռվի ժամանակ դիվանագիտությանը պետք է զարկ տրվի, այլ նաև ոչ կռվի․ Սոսի Թաթիկյան

Միջազգայնագետ Սոսի Թաթիկյանը կարևորում է, որ ոչ միայն կռվի ժամանակ դիվանագիտությանը պետք է զարկ տրվի, այլ նաև ոչ կռվի, քանզի հսկայական բացթողումային խնդիրներ կան նախորդ տարիներին։

Իսկ այդ ընթացքում նույն հակառակորդն մեդիադաշտի ագիտացիան արել է բավականին հաջողված։ Մենք չգիտես ինչու մտածում ենք, որ բոլոր երկրները գիտեն իրականությունը, բայց էդպես չէ։ Կան, որ գիտեն ձեռնտու չէ, կան որ իրոք ենթարկվել են ագիտացիայի, հատկապես խոսքը ուղղակի ոչ քաղաքական մարդկանց մասին է։

Հետևաբար պատմության օբյեկտիվ ներկայացումը մեր գլխավոր նպատակը պիտի միշտ լիներ ու լինի։ Բնականաբար, հիմա ռեսուրսներով ու նոր լուծումներով դա արվում է, բայց դժվարացնում է ամենը հենց ինքը կռիվը, որը զուգահեռ է գնում ու զուգահեռ ստացվում է մարտնչում են և դիվանագիտությունը և զինվորը։

Կան հիմա հրաշալի շանսային վիճակներ, երբ կարող ենք փոխել թեզերը ու առաջադրել արդեն մեր թեզերը, որոնք ճշմարտությունն են։

Понравилась статья? Поделиться с друзьями: