«Ոնց որ հեքիաթից լինի»․ ահա թե որտեղ են անցկացնում հանգիստը Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը

Աննա Դովլաթյանը, ով առանձնանում է իր յուրօրինակ ոճով և ճաշակով, հերթական հեքիաթային լուսանկարներն է ներկայացրել։

Նա հաճախակի է կիսվում  հետևորդների հետ իր առօրյայում տեղ գտած ուշագրավ իրադարձություններով։ Աննա Դովլաթյանը և իր ամուսինը՝ Դավիթ Աղաջանյանը, այս օրերին որոշել են փոքր-ինչ հանգստանալ և այն նախընտրել են անցկացնել Ծաղխաձորում։

Զույգը կատարյալ հանգստի համար ընտրել է տնակ, որտեղ էլ կատարյալ լռության մեջ, գրքի և բուխարու ընկերակցությամբ նրանք վայելում են իրենց հանգիստը։ Աննան կիսվել է տպավորություններով և ներկայացրել կադրեր խաղաղ հանգստից։ Նա նաև հայտնել է, որ այդ կերպ իսկապես հնարավոր է հսնգստանալ։

Լուսանկարներին կից երգչուհին մասնավորապես գրել է․ «Անչափ շատ սիրեցի այս տաքուկ տնակը։ Այստեղ իսկապես կարողանում ես վայելել հանգիստդ մեկ բաժակ թեյի, գրքի և բուխարու ընկերակցությամբ»։

Ամուսինները հանգստի են մեկնել դստեր՝ փոքրիկ Կարինայի հետ։ Աննայի հետևորդները մեկնաբանություններում  նշել են, որ լուսանկարներն ասես հեքիաթից լինեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!